...

Աստղերը հուշում են. Արգիշտի Քյարամյան

Աստղերը հուշում են. Արգիշտի Քյարամյան

Արգիշտի Քյարամյան. Կենդանակերպի նշանը՝ Հազարոտնուկ:

Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը հագեցած կլինի սրընթաց իրադարձություններով: 

Երկուշաբթին հրաշալի կսկսվի. ձեզ կնշանակեն Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն:

Երեքշաբթի օրը Ագարակի կոմբինատը Ռուսաստանը «Գույք պարտքի դիմաց» գործարքի շրջանակներում կվերցնի. տրամադրության անկում, դեպրեսիա:

Չորեքշաբթի կանցնեք աշխատանքի «Սևան-Հրազդան» կասկադում՝ որպես հերթափոխի պետ. երեկոյան պատահաբար կխառնեք ֆազը նոլի հետ:

Հինգշաբթի օրը ուշքի կգաք Հանրապետական հիվանդանոցի վերակենդանացման բաժնում. երեկոյան կնշանակվեք Հանրապետական հիվանդանոցի վերակենդանացման բաժնի վարիչ:

Ուրբաթ օրը Հանրապետական հիվանդանոցում լույսերը կգնան. բողոք կգրեք դատախազություն. հետաքննության արդյունքում կնշանակվեք ՀՀ ՊՆ թիկունքի պետ և  կստանաք գեներալ-մայորի կոչում:

Շաբաթը և կիրակին կանցկացնեք Google-ում. կփնտրեք «Տարվա 10 ամենահաճելի պաշտոնները» վերնագրով հոդվածները: Չվհատվեք. դուք հաստատ կգտնեք ձեր ուզածը:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1730 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ