...

Աստղերը հուշում են. Արմեն Սարգսյան

Աստղերը հուշում են. Արմեն Սարգսյան

Արմեն Սարգսյան. Կենդանակերպի նշանը՝ Ամուլսարյան հանքազավր:

Այս համաստեղության տակ ծնվածներին շատ լարված աշխատանքային շաբաթ է սպասվում: Անգամ գրիչի թանաքը կվերջանա:

Երկուշաբթի նամակ կգրեք Իլոն Մասկին՝ խնդրելով շատ արագ տիեզերք ուղարկել և փրկել ՍԴ-ի շուրջ գործընթացներին մասնակից դառնալու հեռանկարից:

Երեքշաբթի կհայտարարեք, որ շատ քիչ լիազորություններ ունեք, բայց քանի որ բարի պապիկ եք, կարող եք եղածով էլ կիսվել չունևորների հետ:

Չորեքշաբթի տհաճ անակնկալ կմատուցի ՀԷՑ-ը: Ամբողջ օրը կհոսանքազրկվի Բաղրամյան 26-ը, և սառնարաններում պահեստավորված պաղպաղակն ու բարբեքյուի միսը կփչանան:

Հինգշաբթի կստորագրեք օրենք, որով հրաժարվում եք ստորագրել այն օրենքները, որոնք ենթակա են պարտադիր ստորագրման:

Ուրբաթ երկակի զգացողություններ կունենաք. Փաշինյանը կրկին կպահանջի ձեր անձնագիրը, իսկ Նաիրա Զոհրաբյանը կհայտարարի, որ վերակենդանացել եք:

Շաբաթ-կիրակի մնացեք տանը, հանգստացեք: Հաճախ մատների վարժություն արեք: Ի վերջո քաղաքական կապիտալին աչքի լույսի պես է պետք վերաբերվել:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1410 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ