...

Աստղերը հուշում են. Արմեն Սարգսյան

Աստղերը հուշում են. Արմեն Սարգսյան

Արմեն Սարգսյան. Կենդանակերպի նշանը` Բրիթիշ Փետուր

Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը հագեցած կլինի խառը ու անորոշ իրադարձություններով:

Երկուշաբթի օրը Նիկոլ Փաշինյանը Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու հրամանագիր կստորագրի. երեկոյան ընդդիմությունը ձեզ կհիշեցնի, որ դուք բրիտանական դրածո եք:

Երեքշաբթի օրը Նիկոլ Փաշինյանի հրամանագիրը հետ կուղարկեք. երեկոյան իշխանությունը ձեզ կհիշեցնի, որ դուք Սերժի դրածոն եք:

Չորեքշաբթի օրը Նիկոլ Փաշինյանը հրամանագիրը նորից ձեզ կուղարկի. երեկոյան Միքայել Մինասյանն իր լայվում կխոստանա բացահայտել ձեր կոռուպցիոն անցյալը:

Հինգշաբթի օրը հրամանագիրը հետ կուղարկեք. Միքայել Մինասյանն իր լայվում կբացահայտի Նիկոլ Փաշինյանի կոռուպցիոն անցյալը:

Ուրբաթ օրը առավոտյան կհրաժարվեք հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ, որը ձեզ կմեղադրի Շուշին հանձնելու մեջ: Երեկոյան կհրաժարվեք հանդիպել Վազգեն Մանուկյանի հետ, որը ձեզ կմեղադրի Շուշին հանձնելու մեջ:

Շաբաթ և կիրակի ուսումնասիրեք առաջիկա շաբաթվա Երևան-Լոնդոն չվերթների ժամանակացույցը. աստղերը միայն հուշում են, բայց կրակից չեն հանում:

«Չորրորդ իշխանություն», թիվ 8, 2021

ՎԱՐԿԱՆԻՇ

   1076 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ