...

Աստղերը հուշում են. Արմեն Սարգսյան

Աստղերը հուշում են. Արմեն Սարգսյան

Արմեն Սարգսյան. Կենդանակերպի նշանը` Սբ. Առարկյալ

Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը հագեցած կլինի պետականամետ իրադարձություններով:

Երկուշաբթի օրը համարյա հանդիպում կունենաք էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հետ:

Երեքշաբթի օրը դժգոհություն կհայտնեք առաջին անհրաժեշտության ապրանքների, հատկապես՝ պաղպաղակի թանկացման առթիվ:

Չորեքշաբթի օրը առավոտյան ձեր նստավայրում կընդունեք Գարեջրասերների միության վարչության փոխնախագահին. երեկոյան հանրությանը սթափության կոչ կանեք:

Հինգշաբթին ձկան օր է. զերծ կմնաք ընդդիմության, հետո՝ իշխանության խայծերը կուլ տալուց: 

Ուրբաթը համերաշխության օր է. կստորագրեք վարչապետի ուղարկած բոլոր հրամանագրերն ու կբավարարեք ընդդիմության բոլոր պահանջները:

Շաբաթ և կիրակի օրերն անցկացրեք ընտանեկան միջավայրում. վայելեք Ամուլսարի գեղատեսիլ բնությունը:

«Չորրորդ իշխանություն», թիվ 12, 2021

ՎԱՐԿԱՆԻՇ

   973 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ