...

Աստղերը հուշում են. Արթուր Վանեցյան

Աստղերը հուշում են. Արթուր Վանեցյան

Արթուր Վանեցյան - Կենդանակերպի նշանը` Ֆուտլյար:

Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը հագեցած կլինի ջախջախիչ իրադարձություններով:

Երկուշաբթի կհայտարարեք, որ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները Իտալիայի հետ խաղում դիտմամբ չէին վազում՝ դրանով զորակցություն հայտնելով «Իմ քայլը» խմբակցությանը:

Երեքշաբթի կպարզեք, որ Իտալիայի հետ խաղից առաջ մութ ուժերը գաղտնալսել են հավաքականի մարզիչների տակտիկան: 

Չորեքշաբթի օրը կհայտարարեք, որ 1:9 հաշիվը արտացոլում է հայկական ֆուտբոլում առկա իրական պատկերը. ՀՖՖ-ում ինքը մենակ է մնացել գործկոմի 9 անդամների դեմ:

Հինգշաբթի օրը կկայանա ՀՖՖ գործկոմի արտահերթ նիստը. երեկոյան կապտուկները մի փոքր կանցնեն:

Ուրբաթ օրը կդիմեք Սահմանադրական դատարան՝ ձեր ցմահ պաշտոնավարման օրինականությունը հաստատող տեղեկանքի համար:

Շաբաթ և կիրակի օրերին մնացեք տանը. և հիշեք. աստղերը ոչ միայն հուշում են, այլ նաև՝ գոլեր խփում:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3192 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ