...

Մեղմացուցիչ հանգամանքները շատ են

Մեղմացուցիչ հանգամանքները շատ են

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը Հանրային հեռուստաընկերության եթերում 2021 թվականի հուլիսին «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի մասին հետևյալ միտքն էր արտահայտել․ «Վանեցյանը գնաց ու փախավ։ Գնալն ու հետ գալը մեկ եղավ։ Գնացին հասան էնտեղ, զենքերը հավաքեցին, գիտեին, որ էնտեղ անտեր թափած լիքը զենքեր կային, հավաքեցին, բերեցին Հայաստան։ Իրանց նպատակը գնալ, զենք բերելն էր»։

Արթուր Վանեցյանն այս հարցազրույցից հետո ընդդեմ Գագիկ Մելքոնյանի հայց է ներկայացրել դատարան՝ դատարանից պահանջելով, որ Մելքոնյանին պարտավորեցնի՝ հրապարակային հերքել իր կողմից հնչեցված՝ զրպարտություն համարվող տեղեկությունները և փոխհատուցել պատվին ու արժանապատվությանը, գործարար համբավին հասցված վնասը։ Դատարանը Գագիկ Մելքոնյանին պարտավորեցրել է ապացուցել, որ իր կողմից ներկայացված փաստացի տվյալներն իրականություն են՝ զրպարտություն չեն, հայտնում է «Հրապարակը»

«ՉԻ». Ներքին զգացում ունենք, որ Գագիկ Մելքոնյանը առնվազն չի պարտվելու էս դատավարությունը: Ասելու է, թե պետք է դեպքի վայրում հետաքննական փորձաքննություն և քննչական գործողություններ իրականացվեն, իսկ դեպքը տեղի է ունեցել Շուշիի մատույցներում, 2020թ. հոկտեմբերին-նոյեմբերին: 

Կամ էլ պիտի դիմեն ռուս խաղաղապահ ուժերին, որ Գագիկ Մելքոնյանը գնա Շուշի, այնտեղ ադրբեջանցիներին հարցուփորձ անի, ասի՝ տղերք, դուք էս կողմերում չե՞ք տեսել, որ մի հատ տղա եկել է այստեղ, անտեր թափած լիքը զենքեր հավաքել, տարել է Հայաստան: Յա, տեսե՞լ եք, մի հատ նայեք էս նկարները, սրանցից ո՞ր մեկն է: Ու այդպես ապացուցի Արթուր Վանեցյանի մեղքը:

Իսկ եթե Գագիկ Մելքոնյանը չկարողացավ ապացուցել, կարող է դատարանին ներկայացնել վերջին երկու տարում իր հարցազրույցների, հայտարարությունների ծաղկաքաղն ու ասել՝ նայեք, լսեք, կարդացեք, ես ինքս իմ ասածներից գլուխ չեմ հանում, անկապ դուրս եմ տալիս, խնդրում եմ դա մեղմացուցիչ հանգամանք համարել: Վանեցյանն է, էլի, դրել, լուրջ-լուրջ ընդունել է խոսքերս: Ու այդ հիմքով գործը կկարճվի: Կտեսնեք, բան ենք ասում:

ՎԱՐԿԱՆԻՇ

   429 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ