...

Աստղերը հուշում են. Արթուր Վանեցյան

Աստղերը հուշում են. Արթուր Վանեցյան

Արթուր Վանեցյան. Կենդանակերպի նշանը՝ Գաղտնազավր:

Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը հագեցած կլինի մերկացնող իրադարձություններով: 

Երկուշաբթի օրը պղնձի միջազգային գները կհավասարվեն նավթի գներին. ստիպված կլինեք պղինձը ոչ թե վաճառել, այլ՝ հանձնել ընդունման կետեր:

Երեքշաբթի օրը «Յուքոմը» սնանկ կճանաչվի. տրամադրության անկում, դեպրեսիա:

Չորեքշաբթի աշխատանքային այցով կմեկնեք Մոսկվա, այնտեղից կոնսպիրատիվ այցով՝ Հռոմ:

Հինգշաբթի օրը՝ Կոլիզեումի պատերի տակ հանդիպում գործով ինքնությունը չպարզված անձի հետ. ֆինանսական գործերի բարելավում, բաժնետոմսերի ավելացում, կուսակցության ստեղծում, հիմնադրամի բացում:

Ուրբաթ օրը կհայտարարեք` պետության բյուջեից ոչ մի դրամ չեք գողացել, ոչինչ չեք թալանել, Միշիկին չեք ճանաչում և պատիվ ունեք:

Շաբաթը և կիրակին կանցկացնեք վերջին երկու տարվա բոլոր գաղտնալսված հեռախոսազրույցները ջնջելով: Եվ հիշեք. «պալիտն» ու «պատիվը» տարբեր բաներ են:
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1848 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ