...

Աստղերը հուշում են. Մնացական Մարտիրոսյան

Աստղերը հուշում են. Մնացական Մարտիրոսյան

Մնացական Մարտիրոսյան. Կենդանակերպի նշանը՝ Մացառախոզ

Այս շաբաթը հագեցած է տրամաբանական իրադարձություններով:

Երկուշաբթի օրը տանից դուրս գալիս հարևանը ձեն կտա. «Պրիվետ, Մացո». ծանր ապրումներ, տխուր հուշեր:

Երեքշաբթի օրը Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան լայվում կհայտարարի, որ կոռումպացված ու ապօրինի վճիռներ կայացրած դատավորները տեղ չունեն նոր Հայաստանում. ծանր ապրումներ, սրտի տագնապ, վատ կանխազգացումներ:

Չորեքշաբթի Ալեն Սիմոնյանը Տելեգրամ-ալիքում կգրի, որ Նոր Հայաստանի հարցը դեռ քննարկման փուլում է և վերջնական որոշում կկայացվի 2050 թվականին. հանգիստ շունչ կքաշեք, բարձր տրամադրություն:

Հինգշաբթի օրը Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան լայվում կհայտնի, որ նախկին ավազակապետական ռեժիմին սպասարկած դատավորները կպատժվեն. ծանր դեպրեսիա, սուիցիդալ մտքեր, կտակ գրելու ցանկություն:

Ուրբաթ օրը Վահագն Խաչատուրյանը կհրապարակի ձեր պատժաչափը. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով:

Շաբաթ-կիրակի օրերին զանգեք ձեր բոլոր անտրամադիր գործընկերներին և ասեք. «Տղերք, հետ էկեք, էսի կատակ էր անում»:

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   37046 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ