...

Պրիվետ, Մնացական

Պրիվետ, Մնացական

Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը՝ Factor.am-ի այն հարցին, թե երբևէ զղջացե՞լ եք Ձեր կայացրած դատական ակտերից որևէ մեկի համար, պատասխանել է. «Իմ կողմից կայացված այն դատական ակտերով, որոնցով էական խախտումներ են արձանագրվել և այդ պատճառով դրանք բեկանվել են, իհարկե, զղջացել եմ խախտումները թույլ տալու համար»:

«ՉԻ». Մենք մի ուրիշ հարց կտայինք այս դատավորին. իսկ երբևէ ձեր կողմից կայացվե՞լ են դատական ակտեր, որոնցով էական խախտումներ չեն արձանագրվել:

Բայց լավ է ասում, չէ՞... զղջացել եմ: Կարծես փողոցը անթույլատրելի տեղով անցնելու մասին է խոսքը, կամ հարևանի կնգան թարս նայելու:

Տասնյակ, եթե ոչ՝ հարյուրավոր անմեղ մարդիկ են դատապարտվել, տարիներով բանտում մնացել, տասնյակ, եթե ոչ հարյուրավոր մարդիկ էլ հանցագործություններ են արել, անպատիժ մնացել... մարդը զղջում է: 

Զղջում է ու էլի շարունակում է դատավոր աշխատել: Որ հետո էլի զղջա: Զղջալու լավ պաշար ունի:


 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1293 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ