...

Աստղերը հուշում են. Նիկոլ Փաշինյան

Աստղերը հուշում են. Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյան. Կենդանակերպի նշանը՝ Քամելորդ:

Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը հագեցած կլինի ջախջախիչ իրադարձություններով: 

Երկուշաբթի օրը կհայտարարեք. թույլ չեք տա, որ ընդդիմությունը հեղափոխության թավիշը վավաշի վերածի:

Երեքշաբթի օրը կառաջարկեք Սահմանադրության մեջ ամրագրել, որ ով մայիսի 8-ից հետո է իմացել հեղափոխության մասին, պետական պաշտոններ ստանալու իրավունքից զրկվի:

Չորեքշաբթի օրը շեյր կանեք Արայիկ Հարությունյանի ստատուսն այն մասին, թե ինչ է ասել Սերժ Սարգսյանը Ծառուկյանի մասին: Երեկոյան Աշոտյանն ու Շարմազանովը կլայքեն ձեր ստատուսը:

Հինգշաբթի օրը հպարտությամբ կնշեք, որ 2020 թվականի առաջին ինն ամիսներին՝ նախորդ տարվա ինն ամիսների համեմատությամբ, ՍԴ դատավորների արտահանումը աճել է 219,4 տոկոսով: 

Ուրբաթ օրը կհայտարարեք, որ ձեր պաշտոնավարման ընթացքում եկեղեցիների տարածքներում բռնաբարության ոչ մի դեպք չի գրանցվել, ինչը աննախադեպ ցուցանիշ է վերջին 41 տարվա ընթացքում:

Շաբաթ և կիրակի օրերին սկսեք գրել «Հեղափոխության հակառակ կողմը» գիրք-ուղեցույցը: Աստղերը ձեզ չեն հուշի, քանի որ հեղափոխություն չեն արել:

«Չորրորդ իշխանություն», թիվ 27, 2020

ՎԱՐԿԱՆԻՇ

   1230 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ