...

Աստղերը հուշում են. Նիկոլ Փաշինյան

Աստղերը հուշում են. Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյան. Կենդանակերպի նշանը` Ասքարիդ

Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը հարուստ կլինի լավատեսական իրադարձություններով:

Երկուշաբթի օրը կհայտարարեք, որ Գյուլնազը ադրբեջանական անուն է, ուրեմն պետք չէ հավատալ նրա հեքիաթներին: 

Երեքշաբթի օրը կհերքեք Միքայել Մինասյանի տարածած փաստաթուղթը՝ պարզաբանելով, որ տեքստի շրիֆտը ուրիշ է:

Չորեքշաբթի օրը հպարտությամբ կհայտարարեք, ռուսական միջնորդությամբ Եղեգնաձորից Կապան 5 տարի ժամկետով անխափան կգործի հումանիտար նոր կածանը:

Հինգշաբթի օրը լայվով առակ կպատմեք, որտեղ կբացահայտեք առյուծի, գայլի ու աղվեսի դավադրությունը խոյի, մաքիի և գառան դեմ:

Ուրբաթ օրը տեսանյութ կհրապարակեք, որտեղ «հեղափոխության պահապանները», հակահարձակման անցնելով, լեզու են ցույց տալիս ադրբեջանցիներին:

Շաբաթ և կիրակի օրերին մտածեք, թե ինչ ֆորմատով լայվ դուրս գաք. չափածո՞, թե՞ արձակ: Եվ հիշեք, որ աստղերը Հայաստանի երկնքում գնալով քչանում են:

ՎԱՐԿԱՆԻՇ

   924 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ