...

Աստղերը հուշում են. Նիկոլ Փաշինյան

Աստղերը հուշում են. Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյան. Կենդանակերպի նշանը՝ Շինսիլլա

Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը հարուստ կլինի վախեցնող իրադարձություններով:

Երկուշաբթի օրը կհայտարարեք, որ ի պատասխան Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների, թիքա-թիքա եք անելու Սերժ Սարգսյանին:

Երեքշաբթի օրը կհայտնեք, որ ընտրություններից հետո Հայաստանում շինարարական բում է սկսվելու. շինելու եք աջ ու ձախ:

Չորեքշաբթի խոստանալու եք, որ Մանումենտի դղյակները քանդելու եք, տեղը կառուցեք ինը հարկանի քֆուրներ: 

Հինգշաբթի օրը հայտարարելու եք, որ ընտրություններից հետո լինելու են քաղաքական սաֆարիներ. ցանկացած տեսակի զենքով որս եք սկսելու Քոչարյանի դեմ:

Ուրբաթ օրը կլրանա Սերժ Սարգսյանի տված ժամանակը. տրամադրության անկում, դեպրեսիա, վատ կանխազգացումներ: 

Շաբաթ և կիրակի երես թեքեք Աստծուց. և հիշեք՝ աստղերը դրախտ չեն խոստանում:
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   591 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ