...

Աստղերը հուշում են. Նիկոլ Փաշինյան

Աստղերը հուշում են. Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյան. Կենդանակերպի նշանը՝ Մանգաղաթև

Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը հագեցած կլինի զամշե իրադարձություններով:

Երկուշաբթի օրը կընդունեք «Հայջրխեղդփրկ» կուսակցության նախագահին. ափսոսանք կհայտնեք, որ կուսակցությունը բավարար ձայներ չի ստացել «Նորք-147» համատիրության ընտրություններում:

Երեքշաբթի օրը կհանդիպեք Վլադիմիր Պուտինի հետ. պայմանավորվածություն ձեռք կբերեք, որ հաջորդ հանդիպման համար պետք է պայմանավորվածություն ձեռք բերել:

Չորեքշաբթի օրը կհայտարարեք, որ աննախադեպ շոգի պատճառով գյուղատնտեսական գործիքներն առայժմ հնարավոր չէ օգտագործել ընդդիմության դեմ:

Հինգշաբթի օրը կառավարության նիստում ԿԳՍՄ նախարարին կզգուշացնեք, որ եթե մի անգամ էլ «պրապուսկատ» անի, հաջորդի նիստին շտանգեն գլխին է իջնելու:

Ուրբաթ օրը հպարտությամբ կնշեք, որ հիվանդ համայնքապետերի թիվը նվազում է. ունենք 7 առողջացած, 2-ը բուժվում են «Վարդաշեն» քրեակատարողական հիվանդանոցում: 

Շաբաթ և կիրակի օրերին նորից կզբաղվեք Հրայր Թովմասյանի անցյալով, ներկայով և ապագայով. աստղերն այլ բան չեն առաջարկում:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1129 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ