...

Աստղերը հուշում են. Պարգև Օհանյան

Աստղերը հուշում են. Պարգև Օհանյան

Պարգև Օհանյան. Կենդանակերպի նշանը՝ Չաո-չալո

Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը լի կլինի իրատեսական իրադարձություններով:

Երկուշաբթի օրը կհայտարարեք, որ չհաշված մարտի 1-ը, հոկտեմբերի 27-ը, Պապլավոկն ու 98-ի հեղաշրջման մոմենտները, Ռոբերտ Քոչարյանը հոյակապ անձնավորություն է:

Երեքշաբթի օրը կայցելեք «Հայաստան» դաշինքի առաջին ատյանի գրասենյակ. ֆինանսական գործերի բարելավում, բարձր տրամադրություն:

Չորեքշաբթի օրը ցանկություն կհայտնեք դառնալ Քոչարյանի շահերի պաշտպանը. երեկոյան՝ վիճաբանություն Հայկ Ալումյանի և Արամ Օրբելյանի հետ, խանդի տեսարաններ, քաշքշոց:

Հինգշաբթի օրը աչքի կապտուկները մի քիչ կբացվեն. լրագրողներին կպարզաբանեք, որ կապտուկները ստացել եք նախընտրական զորավարժությունների ժամանակ:

Ուրբաթ օրը կպնդեք, որ ձեզ դատական համակարգից հեռացրել էին Սորոսի անմիջական հրահանգով: 

Շաբաթ և կիրակի օրերին կարդացեք «Քամելեոնի 50 երանգները» հակագլոբալիստական վեպը: Եվ հիշեք, աստղերը գույները չեն փոխում:

ՎԱՐԿԱՆԻՇ

   535 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ