...

Աստղերը հուշում են. Սերգեյ Կուրղինյան

Աստղերը հուշում են. Սերգեյ Կուրղինյան

Սերգեյ Կուրղինյան. կենդանակերպի նշանը՝ Կրեմլինյան Մոսկա:

Շաբաթը կանցնի այնպես, ինչպես միշտ՝ վայրահաչով:

Երկուշաբթի կհայտարարեք, որ Ռուսաստանը ունի երեք դաշնակից՝ բանակը, նավատորմը և Քոչարյանը:

Երեքշաբթի Երևանից փոխանցում կստանաք: Առաջնահերթ գնեք դնչկալ-դիմակ:

Չորեքշաբթի կոչ կանեք հակամարտության գոտի մտցնել խաղաղապահների՝ ատաման Քոչարյանի գլխավորությամբ:

Հինգշաբթի ԴՆԹ-ի անալիզ կհանձնեք: Ուրախությամբ կհայտնաբերեք տոհմածառը. միացյալ թյուրքա-թաթարա-ույգուրական գենը կգերիշխի հայկականին:

Ուրբաթ կհյուրընկալվեք «Հայելի» ակումբում: Ուրախությամբ կարձանագրեք, որ այդ ցեղատեսակի գենի մեջ դուք միակը չեք: Կարելի է ստեղծել «Խառնագեն» հայրենակցական միություն:

Շաբաթ-կիրակին անցկացրեք սանիտարահիգիենիկ միջոցառումների մեջ: Աշխատանքային գործիքը պետք է լավ պահել:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1564 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ