...

Աստղերը հուշում են. Վահե Ղազարյան

Աստղերը հուշում են. Վահե Ղազարյան

Վահե Ղազարյան. Կենդանակերպի նշանը՝ Կովիդ-2020:

Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը առատ կլինի ագրեսիվ իրադարձություններով: 

Երկուշաբթի օրը կհայտարարեք, որ այսուհետ ոստիկանները զինված են լինելու միայն թավշյա դուբինկաներով:

Երեքշաբթի օրը ոստիկանական փայլուն օպերացիայի արդյունքում կվնասազերծվի Մարգուշ ծյոծյան՝ դիմակը թարս հագնելու համար: Երեկոյան կպարգևատրվեք «Արիության համար» շքանշանով:

Չորեքշաբթի օրը Ադրբեջանը կհայտարարի, որ վաղ առավոտյան ճնշելով հակառակորդի կրակակետերը, գրավել է Սևանա լիճը: Պաշտոնապես կհերքեք՝ հպարտությամբ նշելով, որ ընդամենը ծովագյուղցիներն են ձուկ բռնելու գնացել:

Հինգշաբթի օրը կպահանջեք, որ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցը վերափոխվի տրավմատոլոգիայի հիվանդանոցի՝ ծեծ ու ջարդ կերած ոստիկաններին տեղավորելու համար:

Ուրբաթ օրը կգնաք Իջևան՝ ապօրինի ծառահատումների հարցով տեղաբնակներին հանդիպելու. երեկոյան ձեզ մի կերպ կտեղավորեն Նորքի տրավմատոլոգիայի հիվանդանոցում:

Շաբաթ և կիրակի մնացեք տանը, հեռախոսն էլ տվեք վարորդին: Եվ հիշեք, աստղերը հուշում են, բայց դուխ չեն տալիս:

ՎԱՐԿԱՆԻՇ

   524 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ