...

Աթոռը պահելու ճանապարհով

Աթոռը պահելու ճանապարհով

ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը տարակուսանք է հայտնել, թե ինչո՞ւ է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, 44-օրյա պատերազմում զոհված զինվորի հայր Գեղամ Նազարյանը նեղվել Հայաստանում պատերազմից հետո տոնական միջոցառումներից: 

Հայկ Սարգսյանն ասել է. «Համոզված եմ, եթե մենք գնանք սգալու ճանապարհով, որևէ նպաստ չենք բերի ո՛չ զոհված զինծառայողների ընտանիքներին, ոչ էլ նրանց կյանքը զոհաբերած գաղափարին: Նրանք չեն զոհվել, որ մենք հավերժ սգանք, զոհվել են, որ մենք մեր կյանքը շարունակենք: Նաև Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին այս տրամաբանությունով է գնացել պետությունը ու տոնական միջոցառումներ եղել են՝ անկախ նրանից, թե այդ տարի քանի զինծառայող է զոհվել թշնամու սադրանքներից»:

«ՉԻ». ՔՊ-ական պատգամավորին ասենք, որ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, նաև Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին սահմանային միջադեպերի, կրակոցների և պարտված պատերազմի միջև շատ մեծ տարբերություն կա: 

Բերել, համեմատում է սահմանամերձ գոտու միջադեպերը, որոնց արդյունքում տարեկան 10-ից 20 զոհ կարող էինք ունենալ, 44-օրյա պատերազմի հետ, որտեղ 4-5 հազար զոհ ենք ունեցել: 

Ու հետո, այդ հազարավոր զինվորները չեն զոհվել, որ դուք կյանքը շարունակեք, այլ զոհվել են, ու կյանքը դա ցույց տվեց, որ դուք պաշտոնավարումը շարունակեք: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   889 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ