...

Այ տենց..

Այ տենց..

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունն այն մասին, թե ՌԴ-ն հարկադրում է Հայաստանին միջանցք տրամադրել Ադրբեջանին, միանալ միութենական պետությանը, ասել է. «Իսկ կարելի՞ է մի հարց. ո՞ւմ են վկայակոչում մարդիկ, ովքեր խոսում են այդ մասին։ Այն մասին, որ նրանց հարկադրում են։ Ի՞նչ փաստեր են վկայակոչում։ Կա՞ն ինչ-որ փաստեր, թե ինչպես է տեղի ունեցել հարկադրանքը»:

«ՉԻ». Օյին ա էս բալամը: Մարիա Զախարովան ուզում է ասել, որ յանի չգիտի՞, թե Արմեն Գրիգորյանը ում է վկայակոչում, երբ նման բաներ է հայտարարում: 

Սաղ աշխարհը գիտի, ինքը չգիտի՞, որ Ռուսաստանի մունդռիկությունների մասին «Հավաստի աղբյուրն» է գրել: Իսկ «Հավաստի աղբյուրը» մեր տարածաշրջանի ամենահավաստի աղբյուրն է: 

Արմեն Գրիգորյանն ընդամենը հավաստի ընկերոջ... ըըը.... աղբյուրի հրապարակած ինֆոներն է հանրայինի եթերում շեյր արել: 

Այնպես որ, Մարիա Զախարովան սխալ մարդու է հակադարձում կամ հարցեր տալիս: Ավելի ճիշտ՝ սխալ հավաստի աղբյուրի: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   432 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ