...

Այդպես խիզախ հարևանների հետ եղեք

Այդպես խիզախ հարևանների հետ եղեք

ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը՝ անդրադառնալով «Freedom House»-ի հայտարությանը, որտեղ մտահոգություն էր հայտնվել Հայաստանում պետական ծառայողներին վիրավորելու համար հարուցված 260 քրեական գործերի առթիվ և ՀՀ խորհրդարանին կոչ էր արվել չեղարկել օրենսդրական այդ նորմը, ասել է. «Հայհոյանքը որպես բարոյական նորմ արգելված է եղել Հայաստանում, արգելված կա և հուսամ՝ արգելված կմնա։ Հայհոյանքը որպես կատեգորիա ընդհանրապես դուրս պետք է մնա հանրային դիսկուրսից»:

«ՉԻ». Որ Թուրքիան կամ Ադրբեջանն ինչ-որ պահանջներ ներկայացնեին, պայմաններ թելադրեին, ասելու էին՝ դե, ճար չկա, 1994-ին կամ 2009-ին այնպիսի բաներ են ստորագրել, որ չենք կարող չկատարել:

Իսկ «Freedom House»-ի դեպքում տեսեք, թե ինչ վճռական են, խիզախ, համառ: Սա ձեզ սահմանային խնդիրներ չեն, դժգույն քաղաքներ չեն, մանր-մունր նահանջներ, դիրքային կորուստներ. այստեղ իրենց փխրուն հոգին են պաշտպանում՝ տարատեսակ վիրավորանքներից ու հայհոյանքներից:

Այն դեպքում, «Freedom House»-ը իշխանություններին քննադատել է ոչ թե նրա համար, որ չի կարելի պայքարել հայհոյանքի դեմ, այլ դրա քրեականացման համար: Հայհոյանքների դեմ պայքարելու հազար ու մի ձև կա. տուգանել, վարչական պատասխանատվության ենթարկել, տուգանել այն լրատվամիջոցներին կամ հարթակներին, որոնց միջոցով հայհոյանքներ են տարածվում: 

Բայց ինչի՞ այդքան չարչարվել. украл, выпил, в тьюрму! Украл, выпил, в тьюрму! Романтика!

Իբր քիչ են խայտառակ եղել միջազգային հարթակներում, հիմա էլ իրավապաշտպան կառույցներից ենք հարվածներ ստանալու: 
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1101 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ