...

«Բ»-ն յուրացրել է, «ա»-ն մոռացել է

«Բ»-ն յուրացրել է, «ա»-ն մոռացել է

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Աննա Գրիգորյանը հայտարարել է. «Իշխանությունը պատասխանատվություն չի զգում պատերազմի և դրա հետևանքների համար»:

«ՉԻ». Բան չունենք ասելու, պատգամավորը համարյա ճիշտ է ասում: Համարյա, որովհետև պատերազմի և դրա հետևանքների համար պատասխանատվություն չի զգում ոչ միայն իշխանությունը, այլ նաև ընդդիմությունը: Այն ընդդիմությունը, որը 20 տարի ժամանակ է ունեցել պատերազմը կանխելու և խաղաղություն հաստատելու համար, բայց ոչինչ չի արել, բացի սեփական կլաններ ու օլիգարխիկ տնտեսություն ստեղծելուց: Այնպես որ, «բ»-ն լավ է յուրացրել, բայց մինչև այդ պետք է նախ «ա»-ն սովորեր:

Սա մեկ: Երկրորդ՝ մեկ է, չենք հասկանում, թե ինչպես կարելի է իշխանության ձեռքից մանդատ ստանալ, հետո ասել՝ այս իշխանությունը պիտի հեռանա: Ինչպես կարելի է արտահերթ խորհրդարանական ընտրությունների պահանջով հանդես գալ ու մանդատը վայր չդնել:

Դա նույնն է, որ մեկին նախարար նշանակեն, ասի՝ ես համաձայն եմ նախարար լինել, բայց այս իշխանությունները պետք է հեռանան: 

Խոստումնալից աղջիկ է այս Աննա Գրիգորյանը, մեզ թվում է, որ նա դեռ մեկ անգամ չէ, որ ճամբար է փոխելու: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   886 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ