...

2:1՝ հօգուտ Փաշինյանի

2:1՝ հօգուտ Փաշինյանի

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի այն դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանի օրոք Արցախն իր հազարամյա գոյության մեջ առաջին անգամ հայաթափվեց, վարչապետը հակադարձել է. «Դուք պատմությունը լավ չգիտեք, Արցախն առաջին անգամ չէ, որ հայաթափվում է: Եթե պատմությունը մի քիչ իմանայիք, դա չէիք ասի»:

«ՉԻ». Հաաա՜: Դե, փառք աստծո, որ առաջին անգամ չէ: Փաստորեն, Նիկոլ Փաշինյանը խոսելու տեղ ունի:

Էս էն անեկդոտն է, որ չուկչան ոչխարի հետ շախմատ է խաղում, ամոթանք են տալիս, ասում է՝ զատո 2:1 կրում եմ:

Հիմա մեր վարչապետն է, Արցախն իր օրոք հայաթափվել է, բայց հզոր հակափաստարկ ունի. առաջին անգամ չէ: Ոչինչ, բան է, էլի է պատահել: 

Շատ ենք խնդրում՝ Փաշինյանին հանկարծ չասեք, որ պատմության ընթացքում Հայաստանը հայաթափվել է: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   571 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ