...

Գյուղացի Ռոբերտի տունը կռիվ է ընկել

Գյուղացի Ռոբերտի տունը կռիվ է ընկել

«Հրապարակ» թերթը գրել է, որ «ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Աննա Գրիգորյանը հեռացել է «Վերածնվող Հայաստան» կուսակցությունից, որի քվոտայով` դաշինքի կազմում մտել էր խորհրդարան: Նա չի հերքել՝ տարաձայնություններ են եղել իր և կուսակցության ղեկավարության միջև, բայց իրեն չեն հեռացրել, ինքն է հեռացել։

«ՉԻ». Աննա Գրիգորյանն իր կարճատև քաղաքական կենսագրության մեջ երկու անգամ պատգամավոր է դարձել: Մի անգամ «Իմ քայլը» դաշինքի հետ քայլելով մտավ խորհրդարան, հետո թռավ խմբակցությունից, երկրորդ անգամ էլ «Վերածնվող Հայաստանի» հետ ազգը փրկելու նպատակով մտավ խորհրդարան՝ համալրելով «Հայաստան» դաշինքի շարքերը, ու հիմա էլ թռավ/թռցրին կուսակցությունից:

Այ, սկզբունքայնություն ենք ասել: Մենակ չմտածեք, թե միայն Աննա Գրիգորյանն է այսպիսին: Որ իշխող և ընդդիմադիր խմբակցությունները մաղես, մեծամասնությունը Աննայի պես դուրս կթռնի:  

Բա տարաձայնությունների պատճա՞ռը. Աննա Գրիգորյանը Վահագն Ալեքսանյանի ու Անդրանիկ Քոչարյանի հետ Մադրիդ է գնացել, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանն ասել է՝ մի գնա, բոյկոտում ենք իշխանավորների հետ ցանկացած կոնտակտ, Աննան էլ ասել է՝ չէ, պիտի գնամ: Ըհը: 

Բայց ասեք, որ Ռոբերտ Քոչարյանը հզոր դաշինք է ձևավորել: 5 հոգով 6 կտոր են լինում:

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   543 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ