...

Բա որ ասում էինք...

Բա որ ասում էինք...

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը ստատուս է հրապարակել, որը վերնագրել է. «Ինչն է միավորում թուրքերին, բոլշևիկներին, Լևոն Տեր-Պետրոսյանին ու Նիկոլ Փաշինյանին»:

«ՉԻ». Թե ինչ է դուրս տվել իր ստատուսում, այլևս էական չէ: Էականն այն է, որ օրերս էինք գրել այն մասին, թե ինչպես է Անդրանիկ Թևանյանը մտքեր հայտնում, որոնք մեկը մեկին համընկնում են Լևոն Տեր-Պետրոսյանի՝ դեռ 1997թ. ասած խոսքերի հետ:

Բայց նաև վստահություն էինք հայտնել, որ ընդունելով Առաջին նախագահի խոսքերի ճշմարտացիությունը, մեկ է, գնալու է, մեջբերում ենք մեր հոդվածից. «...հերթական հոդվածը գրի այն մասին, թե ինչպես էր Լևոնը քիրվայություն անում թուրքերի հետ, Եղիազար Այնթափցու պես ծախում հողերը և այլն»:

Ինչպես տեսնում եք, մեր կանխատեսումը ճիշտ էր: Ճիշտ էր, որովհետև սրանք այնքան կանխատեսելի են իրենց արարքներում, այնքան պրիմիտիվ է նրանց «քաղաքագիտական» միտքը, որ ուրիշ բան չես կարող սպասել սրանցից: 

Հիմա որ բռնենք, գրենք, թե ինչն է միավորում, օրինակ, երիտթուրքերին, բոլշևիկներին, Քոչարյանին ու դաշնակներին, հաստատ վայնասուն կբարձրացնեն: Թե համեմատություն անցկացնենք Քոչարյանի, դաշնակների ու Փաշինյանի միջև, ահավոր վատ կզգան իրենց... այսինքն, ինչի՞ պիտի վատ զգան որ, իշխանությունները սրանց բոլ-բոլ վճարում են՝ տարատեսակ տենդերների միջոցով, մարդիկ հյուրանոցներ են սարքում ու պահում... ինչի՞ վատ զգան:  

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1338 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ