...

Բա որ ասում ենք. նախկին դաշնակ չի լինում

Բա որ ասում ենք. նախկին դաշնակ չի լինում

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը հայտարարել է. «Եթե Նիկոլ Փաշինյանն իր թիմով արձանագրի հաջողություն ընտրություններում, ինչում ես համոզված եմ, ապա Լևոն Տեր-Պետրոսյանը այդ հոգեբանական հարվածին չի դիմանա, ինֆարկտ կստանա»:

«ՉԻ». Մի երկու օր առաջ էլ Քոչարյանի նաժիշտներից Աղվան Վարդանյանն էր հայտարարել, որ Քոչարյանի հաղթանակի դեպքում Տեր-Պետրոսյանի կյանքն անիմաստ կդառնա։

Սա ուղղակի, որ հերթական անգամ համոզվեք, որ դաշնակի նախկինը չի լինում: Նույն բառապաշարը, նույն մտածելակերպը, եթե, իհարկե, սրանք մտածելու ունակություն ունեն: Նույն պարտվողները, իրենց պարտությունները ուրիշների վրա գցելու հարյուրեսիմքանիամյա պնդաճակատությունը, նույն ոչմիթիզականությունը: Գենետիկա է, աղանդ, որի դեմ պայքարելը զոռ է:

Ու ուշադրություն դարձրեք. ընտրություններում սրանց հիմնական նպատակը ոչ թե երկիրն է, ոչ թե ժողովուրդը, այլ որ Տեր-Պետրոսյանը ինֆարկտ ստանա: 23 տարի ինչ արել են, կարծես Տեր-Պետրոսյանի ինադու արած լինեն: Ասել է՝ խաղաղություն, սրանք ասել են՝ չէ, պատերազմ: Ասել է՝ փոխզիջում, ասել են՝ չէ, ոչ մի թիզ: Ասել է՝ հարևանների հետ բարիդրացիական հարաբերություններ, ասել են՝ չէ, չորս հարևան, չորս ճակատ: 

Ու սրանց ուղեղին մի բան հասու չէ. որ իրենց քյալլագյոզությունների արդյունքում ոչ թե Տեր-Պետրոսյանն է ինֆարկտ ստանում, այլ ամբողջ պետությունը, Արցախը, Հայաստանը: 

Ու էլի չենք հասկանում, թե սրանք ինչի դաշինք չկազմեցին: 1920 թվի և 2020 թվի բարոյական հաղթանակների կռողները միշտ իրար կողքի պիտի լինեն:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   785 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ