...

Բա որ ռուսները գնա՞ն. ռուսները պետք է գնան

Բա որ ռուսները գնա՞ն. ռուսները պետք է գնան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ։ Հանդիպումից հետո «Հանրապետություն կուսակցության առաջնորդ  Արամ Զ․ Սարգսյանն է լրագրողներին ասել, թե Փաշինյանի հետ քնարվել է նաև ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը։ Ինքն ու հանդիպմանը մասնակցող ևս մի քանիսը Երևանի անդամակցությունը անհապաղ դադարեցնելու առաջարկ են հնչեցրել։ «Աշխարհում բազմաթիվ երկրներ կան, որոնք որևէ ռազմական դաշինքի անդամ չեն։ Օրինակ Հորդանանը կամ Իսրայելը»։ Ըստ նրա, Հորդանանին Միացյալ նահանգները տարեկան 800 միլիոն ԱՄՆ դոլարի ռազմական օգնություն է ցուցաբերում։ «Իմ թվաբանությամբ Հայաստանի պարագայում տարեկան 400 միլիոնի ռազմական օգնություն կցուցաբերվի»,- ասել է նա՝ հավելելով․ «Ես ակնկալում եմ Հայաստանի իշխանություններից գործուն քայլեր ՀԱՊԿ-ից դուրս գալու առումով և այդ պահանջը դնում եմ իրենց առջև։ Մենք գտնվում ենք ռուսական ճահիճում, որը մեզանից մի բան է ուզում՝ Մեղրիի միջանցք։ Ադրբեջանն էլ մեզանից մի բան է ուզում՝ որ ճանաչենք իր տարածքային ամբողջականությունը և հրաժարվենք Արցախից»։

Երկու տասնամյակ առաջ նույն Արամ Սարգսյանը ուշադրությունուն՝ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ, խոսել է խոսել է հայ-ռուսական համագործացության կարևորության մասին։ Ա1+-ի «Օրացույց» թողարկման տեսանյութը երեկ կրկին շրջանառվում էր ֆեյսբուքում։ Ի՞նչ է ասել Սարգսյանը 20 տարի առաջ՝ մեջբերեք․ «Մենք պետք է լինենք ԱՊՀ կոլեկտիվ անվտանգության խորհրդի հետ։ Հայ-թուրքական սահմանը 50 տոկոս ռուսական բանակն է պահում։ Վերջիվերջո կարող ա հասնի մի հատ էնպիսի պահ, որ ասեն դե վերցնում ենք մեր բանակը դուրս գանք, դե եկեք պահեք։ Ինչո՞վ ենք պահելու։ Ինչո՞վ ես պահելու։ Մենք էսօր էս ադրբեջանական մեր սահմանները պահելու խնդիր ունենք, զինվորականի առումով, ընդեղ ինչո՞վ ենք պահելու»։ 

Արտաքին կողմնորոշումն ու անվտանգային հարցերը կուսակցությունների և քաղաքական գործիչների գաղափարական-ծրագրային հենքն են։ Դրանք, որպես կանոն, 180 աստիճանով չեն փոխվում, իսկ Արամ Սարգսյանը դուրս է այդ կանոնից։ Մարդը տևական ժամանակ պնդել է, որ մածունը սպիտակ է, հետո փոխել է մոտեցումը, թե այն սև է։ Կամ հակառակը՝ սևից կտրուկ անցել է սպիտակի։ Ինչ երաշխի՞ք, որ ասենք մի հինգ տարուց Արամ Սարգսյանը չի հերքի ու բացառի այսօրվա Արամ Սարգսյանին։ 

Ինչո՞ւ ենք առհասարակ անդրադառնում Արամ Սարգսյանին։ Հենց այնպես՝ ցուցադրելու, թե ինչ էր այսօրվա պահանջատերը երեկ, և ինչ կարող է լինել վաղը։

Գոհար Վեզիրյան 

Հ․Գ․ Փոխանակ Փաշինյանը նորմալ մարդկանց հավաքի ու սկսի տարբերակներ քննարկել իրավիճակը փրկելու համար, Արզաքանցյան-Սարգսյան է խաղացնում։ Նրանց ֆոնին իսկապես խելոք կերևա։

ՎԱՐԿԱՆԻՇ

   731 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ