...

Բաբկեն Թունյանի երազը

Բաբկեն Թունյանի երազը

Մեկնարկել է Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը: Վիճակահանության արդյունքում իրեն բաժին է հասել Գեղարքունիքի մարզը: Դա դեռ ոչինչ, վատն այն է, որ պետք է սկսի Ծովագյուղից: Կուսակիցներից ում զանգում, խնդրում է, որ փոխվեն տեղերով, ոչ մեկը չի ընդառաջում: 

Հասնում է գյուղամեջ և փորձում է քարոզարշավը սկսել՝ զրույցի բռնվելով կլուբի դիմաց նարդի խաղացող երկու հոգու հետ:

«Բարև ձեզ, ես Բաբկեն Թունյանն եմ, ԱԺ պատգամավոր: Ծանոթանանք»:

Ավելի տարիքովը ներկայանում է:

«Անունս Պողոս է, ազգանունս Պողոսյան»:

Քիչ է մնում ձեռքը հետ քաշի և գլխիկոր փախնի, բայց մյուսն էլ է ձեռքը մեկնում. «գյուղում ինձ ասում են Պողոսիչ, դու էլ կարաս նույն ձև դիմես»:

«Հարգելի Պողոս Պողոսյան և Պողոսիչ ջաներ, իշխող ուժը առաջարկում է նվազեցնել ՍԴ լիազորությունները, որպեսզի ինստիտուցիոնալ առումով հավասարակշռություն լինի գործադիր, օրենսդիր և դատական իշխանությունների միջև: Դրա բացակայությունը հղի է մեծ ճգնաժամերով»:

«Բաբկեն ջան, ճիշտն ասած չհասկացանք՝ ով ա հղի, բայց հաստատ մենք չենք մեղավոր քո ասած մարդու հղիության համար: Եթե պետք ա, մեր հարևան Վարդուշի համարը տանք, ինքը տատմեր ա, սաղ գյուղը իրա մոտ ա ծննդաբերել, մի հատ իրա մոտ գնացեք, եթե ծննդաբերող ա, հաստատ Վարդուշը կօգնի»:

«Չէ, ճիշտ չհասկացաք, դա ալլեգորիա էր, ոչ մեկը դեռ հղի չէ: Մենք ցանկանում ենք այնպես անել, որ քաղաքական վիճակը հղի չլինի ճգնաժամերով»:

«Բռատ, երևում ա խառն ես, էտ ինչ շառի մեջ ես հայտնվել: Մեկ ասում ես հղի ա, մեկ ասում ես՝ հղի չէ: Իսկ եթե թաքնված տեսախցիկ ա ու որոշել ես մեր վրա կայֆավատ լինես, գոնե գիտե՞ս, թե Ծովագյուղում ինչ են անում դրա համար: Ջահել տղա ես, հել գնա ստուց, քանի սաղ-սալամաթ ես»:

Արթնանում է Ամուլսարում՝ քարոզչություն անելիս:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3178 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ