...

... Բացակայությամբ

... Բացակայությամբ

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը հայտարարել է. «Հայաստանը տարածքային կորուստներ չունի, եթե չհաշվենք սահմանային ներխուժումները»:

«ՉԻ». Իմիջիայլոց, մեզ դուր չի գալիս, որ «Արմքոմեդին» սկսել է ակտիվ եթեր դուրս գալ: Մեր գործին է խփում: Ընկեր ջան, գնացեք, ուրիշ տեղ հումոր արեք: Հովիկ Աղազարյանը մեր երեք տարվա մշտական կլիենտն է, ինչի՞ եք մեր կլիենտին փախցնում: 

Եկեք այսպես անենք. քանի որ ազատ շուկայական հարաբերություններ են, մրցակցություն, բան, էս ոլորտում կարգավորումներ ու բաժանումներ մտցնենք: Հովիկ Աղազարյանի էս միտքը մենք մեկնաբանենք, իսկ այն, որ ասել է. «Պուտինը, Ալիևն ու Էրդողանը նախանձում են Փաշինյանի հեղինակությանը», դա էլ դուք մեկնաբանեք: Մինչև տեսնենք՝ ինչ է լինում:

Իսկ Հովիկ Աղազարյանի հետ լիովին համաձայն ենք: Է, հա, ոչ մի տարածքային կորուստներ էլ չունենք, եթե չենք հաշվում սահմանային պահերը: Որ ուզում եք իմանաք, Ղարսն էլ է մերը, եթե չհաշվենք Ղարսի պայմանագիրը: Եվ ընդհանրապես, Հայաստանը ծովից ծով երկիր է, եթե չհաշվենք վերջին հազար տարվա որոշ սահմանային միջադեպերը՝ արաբների, պարսիկների, թուրքերի մասնակցությամբ: 

Մեր մեջ ասած, 2020 թվականին էլ ենք պատերազմում հաղթել, եթե չհաշվենք պարտությունը: 

Այնպես որ, Հովիկ Աղազարյանը մեր քաղաքական դաշտի ամենախելոք գործիչն է, եթե չհաշվենք նրա ուղեղի... (խմբագրված է ՀՀ Քրօրի համապատասխան հոդվածով): 
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2279 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ