...

Բագրատյանի թաքնված գովազդը

Բագրատյանի թաքնված գովազդը

Հրանտ Բագրատյանը հայտարարել է, թե Թուրքիայի պաշտպանության նախարարը Ռուսաստանին զգուշացրել է, որ եթե հանկարծ Փաշինյանի իշխանությանը վտանգ սպառնա՝ ինքը զորքերը կմտցնի Հայաստան։ Սա, ի դեպ, այն նույն Հրանտ Բագրատյանն է, որ պատերազմից առաջ ասում էր «ես լինեի Ալիևի տեղը՝ աշնանը կհարձակվեի»։ Հիմա էլ իր խելքով իբր Նիկոլ Փաշինյանին է թուրքերի դրածո անվանում, բայց իրականում անուղղակիորեն նրա իշխանությունն է ամրապնդում, որովհետև պարզ ասում է՝ Նիկոլին հեռացնելը կարող է Հայաստանի համար կործանարար լինել։ Պարզ ասած՝ աչքի լույսի պես պիտի պահենք-պահպանենք Նիկոլին, թե չէ գլխներիս նոր 15 թիվ կգա։ Այլ կերպ ասած, Նիկոլը համարյա ռուսական ռազմաբազայի նման բան է․ խմած, ծախսատար և անձեռնմխելի։ 

Ի դեպ՝ Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին է իր բոլոր անողնաշար քայլերն արդարացնում նույն փաստարկով։ Մեր տարածքները պաշտպանենք՝ նոր պատերազմ կսկսվի, Թուրքիայի պահանջները չկատարենք՝ զորք կմտցնեն, և այլն։ Բայց ուղիղ տեքստով թուրքական բանակի սպառնալիքը վկայակոչելը թողնում է Բագրատյանին։ Երևի հեռախոսազրույցի պահին հենց Բագրատյանն է Շոյգուի կաբինետի սեղանի տակ եղել։ Կամ էլ՝ Հուլուսի Աքարի։
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2993 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ