...

Ես քո անկլավդ...

Ես քո անկլավդ...

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը գրել է. «Նայում եմ google.maps-ը և ՀՀ Հս. արևելքում նոր ադրբեջանական անկլավ եմ տեսնում»:

«ՉԻ». Էդ հեչ: Արխային, Google.maps-ը Հայաստանի իշխանությունների համար «ասնավանի» չէ: Կարևորը Russian Genshtab maps-ն է կամ այն քարտեզը, որը Նիկոլ Փաշինյանի հորդորով պետք է ներկայացնի Ալիևը, իսկ եթե մի քիչ պրպրտենք, կարող է բանը հասնել Վիլսոնյան քարտեզին:

Իսկ ընդհանրապես, որ հիմա ուշադիր google.maps-ը ուսումնասիրեք, կտեսնենք, որ Հայաստանն ինքն է մանրից անկլավի վերածվում:

Հ.Գ. Եվրոպացի դիտորդներն էլ արդեն եկել են: Հեսա կգնան սահման, սաղ հարցերը կլուծեն, արխային:


 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   674 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ