...

Բացատրել է՝ հատուկ «դոդիկների» համար

Բացատրել է՝ հատուկ «դոդիկների» համար

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը` անդրադառնալով ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանի հայտարարությանը այն մասին, որ Գորիս-Կապան ճանապարհը ՀՀ տարածքում չէր գտնվում, գրել է. «Այդ ճանապարհի կառուցման համար ՀՀ Նախարարների խորհուրդը հողահատկացում է կատարել։ ՀՀ Նախարարների խորհուրդը չէր կարող հողահատկացում կատարել Ադրբեջանական ԽՍՀ տարածքում: Այս պարոնին շաաատ էին վախեցրել նաև Ադրբեջանի ՊՆ սպառնալիքները։ Ահա սա է ճշմարտությունը, այլ ոչ թե վարչատարածքային բաժանման մասին օրենքի թերությունները»:

«ՉԻ». Պատկերացնում ենք Հրանտ Բագրատյանի վիճակը. ստիպված ոչ թե ադրբեջանական, այլ հայկական իշխանությունների հայտարարություններն է մեկնաբանում: Այսինքն՝ այն, ինչ ադրբեջանցիները պետք է ասեին, իշխանություններն են ասում, այս դեպքում՝ ի դեմս Վահագն Ալեքսանյանի: Հայաստանի պատմությանը ծանոթ ցանկացած ողջամիտ, հայրենիք հարգող մարդ սրանից օրենքով պիտի ինֆարկտ ստանար: 

Ուղղակի նախկին վարչապետը պետք է իմանա, որ երբ ՀՀ Նախարարների խորհուրդը հողահատկացում էր կատարում՝ Գորիս-Կապան ճանապարհի համար, Վահագն Ալեքսանյանը մանկապարտեզ էր գնում, դրա համար էլ տեղյակ չի եղել, որ դա մեր ճանապարհն է եղել: 

Վատն այն է, որ մանկապարտեզն ավարտելուց հետո իշխանական պատգամավորն այդպես էլ մանկապարտեզի երեխայի գիտելիքներից այն կողմ բան չի յուրացրել: 


 

ՎԱՐԿԱՆԻՇ

   485 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ