...

Սաղ Բագրատյանն էր մեղավոր

Սաղ Բագրատյանն էր մեղավոր

Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը հայտարարել է. «Տավուշում կան ադրբեջանական գյուղեր, որոնք գտնվում են մեր վերահսկողության տակ։ Չեմ բացառում, որ դրանք կարող են փոխանակվել։ Ես կարծում եմ, որ կա խնդիր, որը պետք է լուծել»:

«ՉԻ». Այս տարվա մարտին Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, որը հետո ԲՏԱ նախարար նշանակվեց, դատական հայց էր ներկայացրել ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի դեմ, որը հայտարարել էր, թե Տավուշի մարզում պատրաստվում են որոշ անկլավներ հանձնել Ադրբեջանին:

Հայկ Չոբանյանը հայտարարել էր, թե «կեղծ և անբարոյական մարդիկ նորից շահարկում են մեր սահմանների անվտանգությունը, փոթորկում են սահմանին ապրող մարդկանց հանգստությունը։ Առանձնապես հետամուտ եմ լինելու, որպեսզի բոլորը առնվազն հրապարակայնորեն ներողություն խնդրեն: Եթե Տավուշի մարզի սահմանին որևէ վտանգ լինի՝ առաջինն ինքը կանգնած կլինի սահմանին՝ վտանգը չեզոքացնելու:

Մենք մեր խնդիրը լիարժեք լուծում ենք, Տավուշի մարզում ՊՆ բոլոր ստորաբաժանումները լիարժեք իրենց վրա դրված բոլոր պարտականությունները կատարում են, Տավուշի սահմանը այն տարածքն է, որտեղ կանգնած է ՀՀ զինվորը»:

Դա հայտարարելով, Հայկ Չոբանյանը պահանջել էր դատարանից` պարտավորեցնել Բագրատյանին հրապարակայնորեն ներողություն խնդրել, ինչպես նաև, որպես պատճառված վնասի հատուցում, վճարել 1 դրամ:

Հիմա հարց է առաջանում. Հայկ Չոբանյանը դա՞տի է տալու Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանին, որն ասել է նույն բանը, ինչ մի քանի ամիս առաջ՝ Հրանտ Բագրատյանը: Կամ էլ Բագրատյանի դեմ դատական հայցում ավելացնի Հայկ Ղալումյանի անունը և որպես պատճառված վնասի հատուցում, նրանցից պահանջի 2 դրամ: 

Իսկ Տավուշի մարզպետին էլ մի հարց տանք. էդ ինչի՞ դիմաց եք փոխանակելու Տավուշի գյուղերը: Ոնց որ թե Ադրբեջանին ինչ տալու էր, տվել, պրծել եք: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   938 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ