...

Բան չասեք սրանց

Բան չասեք սրանց

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը 24TV-ի եթերում հայտարարել է. «Մենք ճանաչել ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց նաև ճանաչել ու հայտարարում ենք Ադրբեջանի տարածքում գոյություն ունեցող հայկական 120 հազարանոց համայնքի իրավունքներն ու սկզբունքները»:

«ՉԻ». Ապրեք, ապրեք, հետո էլ ասում եք՝ Արցախից յան են տվել:

Տեսեք՝ ոնց են ճանաչում Ադրբեջանի տարածքում գոյություն ունեցող հայկական 120 հազարանոց համայնքի իրավունքներն ու սկզբունքները: 

Նույն հաջողությամբ կարելի է ճանաչել Իսպանիայի տարածքում գոյություն ունեցող բասկյան համայնքի հաց ուտելու իրավունքները, ԱՄՆ-ի Արկանզաս նահանգում գոյություն ունեցող հնդկացիական համայնքի ձի քշելու իրավունքները: 

Ընդ որում, նույն բանն էլ Ադրբեջանն է հայտարարում. ասում է՝ մենք ճանաչում ենք մեր տարածքում գոյություն ունեցող հայկական 120 հազարանոց համայնքի իրավունքներն ու սկզբունքները Ադրբեջանի օրենքների շրջանակներում: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   358 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ