...

Բարձրագույն պիլոտաժ

Բարձրագույն պիլոտաժ

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը, որը զրկվեց տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնից, մեկնաբանել է ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի քայլը, որը չհրաժարվեց իր պաշտոնից և դուրս գալով «Պատիվ ունեմ» խմբակցությունից, այժմ գործում է որպես անկախ պատգամավոր:

«Ակնհայտ էր, որ կոնկրետ Թագուհի Թովմասյանի դեպքում այսպես է լինելու: Ինձ համար առնվազն պարզ էր, թե ով է Թագուհի Թովմասյանը և ինչ է իրենից ներկայացնում՝ իբրև ընդդիմադիր խաղացող, անձամբ ես ոչնչից չեմ զարմացել, այստեղ բարոյական կողմն է ավելի շատ խոսում:

Ինչպես տեսաք՝ բոլոր ընդդիմադիրները հրաժարվեցին իրենց պաշտոններից ու շատ ավելի ծանրակշիռ, քան նրանն է, բայց նա որոշեց, որ պետք է շարունակի պաշտոնավարել»:

«ՉԻ». «Դեռ երբեք Վարֆոլոմեյ Կորոբեյնիկովին այսպես չէին խաբել: Նա ինքը կարող էր քցել ում ասես, բայց այս անգամ ճիշտ հակառակը ստացվեց». «12 աթոռը», Իլֆ և Պետրով:

Այո, այդպես էլ է պատահում: Թագուհի Թովմասյանը «Պատիվ ունեմի» քվոտայով պատգամավոր է դառնում, «Հայաստան» դաշինքի քվոտայով էլ ստանում է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը, իսկ վերջում էլ երկուսի քթին խփում է: Դա բարձրագույն պիլոտաժ է: 

Դեռ երբեք Ռոբերտ Քոչարյանին այսպես չէին քցել: Տարիներ շարունակ ինքն է քցել ում պատահի, երբ պատահի, որտեղ պատահի, ու հանկարծ իր հետ վարվում են այնպես, ինչպես ինքն է վարվել: Արդար է, ժողովուրդ, արդար: Այսպիսի «պրակոլը» նա երբեք չի մոռանա: 

 

ՎԱՐԿԱՆԻՇ

   6165 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ