...

Գևորգ Պապոյանը վաստակել է այդ «ժեշտի կտորը»

Գևորգ Պապոյանը վաստակել է այդ «ժեշտի կտորը»

ՔՊ-ական պատգամավոր Գևորգ Պապոյանը հայտարարել է, թե իր համար մեծ պատիվ է էկոնոմիկայի նախարարությունը ղեկավարելը, և ինքը կաշխատի շաբաթը յոթ օր գրաֆիկով։

Բայց ինչ ուզում եք ասեք՝ արդար չի։ Ինչո՞ւ պիտի մեկն իր մեքենայի վրա կպցնելիք յոթ հատ 0-ներով «ժեշտի կտորի» համար 300 հազար դոլար վճարի, իսկ մի ուրիշն իր կաբինետի դռան վրա կպցնելիք «ՀՀ էկոնոմիկայի նախարար» գրությամբ «ժեշտի կտորի» համար ոչինչ չվճարի և ընդամենը բերանացի ծառայություններ մատուցի՝ հայտարարելով, թե Հայաստանի իրական անկախության օրը ոչ թե 1991-ի սեպտեմբերի 21-ն է, այլ 2023-ի սեպտեմբերի 19-ը, երբ Ադրբեջանը գրավեց Արցախը։

Ու խնդիրը միայն բյուջետային մուտքերը կամ բյուջեի կորսված եկամուտները չեն։ Բա եթե ինչ-որ նախարարի պաշտոնի գինը նման հայտարարությունն է, պատկերացնո՞ւմ եք, թե Նիկոլ Փաշինյանն ինչ գին կուզի, օրինակ, փոխվարչապետի պաշտոնի համար։ Երևի կպահանջի հայտարարել, որ 1915-ի Հայոց ցեղասպանությունը մեր հազարամյա պատմության ամենալուսավոր կետն էր, իսկ դրա իրականացնողը՝ մեր ամենաիրական դաշնակիցը, որովհետև մեզ օգնեց ձերբազատվել պատրանքներից և կենտրոնանալ իրական Հայաստանի վրա։ Այնպես որ՝ ՔՊ-ականներին հորդորում ենք ժամանակ չկորցնել ու անգիր անել այդ նախադասությունը։

ՎԱՐԿԱՆԻՇ

   342 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ