...

Խնդրելով-աղաչելով հարգանքի չեն արժանանում

Խնդրելով-աղաչելով հարգանքի չեն արժանանում

Ինչպես հայտնի է, ԱՄՆ փոխնախագահ Վենսը ջնջել է Ծիծեռնակաբերդ այցի մասին իր գրառումը, որտեղ օգտագործված էր «Հայոց ցեղասպանություն» ձևակերպումը, ապա պարզաբանել՝ «նրանք խնդրեցին մեզ այցելել այդ վայրը», իսկ ցեղասպանության փոխարեն արդեն օգտագործել է «շատ սարսափելի բան» ձևակերպումը։

«ՉԻ»․ ԱՄՆ փոխնախագահի այս պարզաբանման մեջ առանցքայինը «նրանք մեզ խնդրեցին այցելել․․․» բառերն են։ Սա նշանակում է, որ օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնյաների հայաստանյան այցերի պարտադիր արարողակարգից Ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցը դուրս է բերվել։ Ի վերջո՝ Վենսի այցի արարողակարգն ու ժամանակացույցը նախապես և ամենայն մանրամասնությամբ մշակված են եղել, ու եթե Ծիծեռնակաբերդ այցելելը դրանում ներառված լիներ՝ ոչ «խնդրելու» անհրաժեշտություն կառաջանար, ոչ էլ՝ հետագայում այդ մասին գրառումը խմբագրելու կարիք կլիներ։

Այնպես որ՝ Վենսի արածը, ինչ խոսք, ոչ միայն տգեղ բան է, այլև լուրջ սխալ, որովհետև դրանով «ջրվեց» այն հնարավոր դրական տպավորությունը, որն ԱՄՆ-ը կցանկանար թողնել իր «ազդեցության նոր գոտու» հասարակության վրա։ Բայց համաձայնվեք՝ շատ ավելի տգեղ է, երբ ինքդ արարողակարգային պարտադիր այցերի ցանկից հանում ես Ծիծեռնակաբերդը ու հետո ինքդ էլ խնդրում, որ բարձրաստիճան հյուրն այնուամենայնիվ «այցելի այդ վայրը»։ 

Այդպես է, եթե ինքդ քեզ ու քո անցյալը չես հարգում՝ ուրիշներից հարգանք ակնկալելը ողորմություն խնդրելու պես բան է դառնում։

ՎԱՐԿԱՆԻՇ

   45 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ