...

Բենզինն ու  դիզելային վառելիքը թանկացել են

Բենզինն ու  դիզելային վառելիքը թանկացել են

2019թ. դեկտեմբերին 2018թ. դեկտեմբերի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 1.4 % գնաճ, իսկ 2019թ. նոյեմբերի համեմատ գների մակարդակը մնացել է անփոփոխ: Այս մասին հայտնում են Ազգային վիճակագրական կոմիտեից:

2019թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է գորգերի և հատակի ծածկերի, խոշոր կենցաղային սարքերի, կենցաղային և այգեգործական գործիքների՝ 0.1%, դեղագործական ապրանքների՝ 0.2 %, վառելանյութի և քսայուղերի՝ 0.3 %, կահույքի և կահավորանքի, կենցաղային փոքր էլեկտրական սարքերի, ոսկերչական զարդերի՝ 0.4%, ապակե ամանեղենի, ճաշասպասքի և տնային կահկարասու 0.7  % գնաճ: 

Միաժամանակ, տարբեր տեսակի կոշկեղենի գները նվազել են 1.1%-ով, բնակարանի նորոգման և սպասարկման նյութերինը, մաքրող, լվացող միջոցներինը՝ 0.3 %-ով, գրասենյակային պարագաներինը՝ 0.1%-ով, իսկ հագուստի ապրանքախմբում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ: 

2019թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է բենզինի և դիզելային վառելիքի՝ համապատասխանաբար 2.1% և 1.8% գնաճ: 2019թ. դեկտեմբերին 2018թ. դեկտեմբերի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են համապատասխանաբար 5.6% և 5.4%-ով, իսկ հունվար դեկտեմբերին 2018թ. հունվար-դեկտեմբերի համեմատ՝ 6.7% և 3.2%-ով:

Հանրապետության դիտարկված 8 քաղաքներում 2019թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ արձանագրվել է ոչ պարենային ապրանքների 0.1-0.5 % գնաճ: Մայրաքաղաքում ոչ պարենային ապրանքների գները նվազել են 0.2%-ով, իսկ 2 քաղաքներում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ: 

Տեղեկացնենք, որ  մատուցված ծառայությունների ոլորտում 2019թ. դեկտեմբերին 2018թ. դեկտեմբերի համեմատ գրանցվել է սակագների 1.1%, իսկ 2019թ. նոյեմբերի համեմատ՝ 0.2 % հավելաճ: 2019թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ մարդատար տրանսպորտի ծառայությունների սակագներն աճել են 0.3%-ով (պայմանավորված օդային տրանսպորտով միջազգային չվերթների ծառայությունների 0.9% հավելաճով), հանգստի կազմակերպման համալիր ծառայություններինը՝ 2.6 %-ով: Դրան զուգընթաց, հյուրանոցային ծառայությունների սակագները նվազել են 2.2 %-ով, բնակարանի նորոգման և սպասարկման ծառայություններինը՝ 0.1%-ով, իսկ կենցաղային սարքերի նորոգման, բժշկական, կապի, կրթության, վարսավիրանոցների և անձնական խնամքի սպասարկման սրահների, հանգստի և մշակութային միջոցառումների հետ կապված ծառայությունների, սպասարկման ծառայությունների՝ ռեստորանների, սրճարանների և համանման կազմակերպությունների,  ծառայությունների սակագների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:

ՎԱՐԿԱՆԻՇ

   917 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ