ԱԺ քպ-ական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը գրել է. «Կուզեի՞ր ունենալ 3 մլրդ դոլար, բայց գլխիդ խառը կանաչի աճեր»:
«ՉԻ». Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ծրագրի օգնական է եղել այս աղջիկը: Իմիջիայլոց:
Իսկ կուզեի՞ք (էս իրեն չենք հարցնում, այլ ընդհանուր, աշխարհաքաղաքական մասշտաբով) քպ-ական չլինեիք, բայց ձեր գլխի մեջ ուղեղ լիներ:
Իսկ կուզեի՞ք ամիսը 3 միլիոն դրամ պարգևավճար ստանայիք, բայց գլխով թմբուկ խփեիք: Գիշերային ակումբում: Կամ սթրիփթիզ սրահում:
Եվ ընդհանրապես, կուզեի՞ք անհավատ լինեիք, իսկ... բայց Անուշկան արդեն յուղը թափել է: