...

Եթե Սերժն այն ժամանակ քացով խփեր

Եթե Սերժն այն ժամանակ քացով խփեր

ԱԺ ՔՊ պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն այսօր անդրադարձել է ընդդիմության քննադատությանը՝ Բելառուսի նախագահ Ալ. Լուկաշենկոյի հայտարարության և իշխանության արձագանքի վերաբերյալ:

Պատգամավորը հիշեցրել է, թե ինչպես էր 2014թ. մայիսին Եվրասիական տնտեսական խորհրդի ընդլայնված նիստին Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը ընթերցել Ադրբեջանի նախագահի նամակը, իսկ Սերժ Սարգսյանը տմբտմբացրել է իր գլուխը:

«ՉԻ». Սա եղել է: Բոլորս ենք հիշում, շատ տհաճ կադրեր էին: Հասկացանք: Հետո՞: Դա 2014-ին է եղել և եղել է Սերժ Սարգսյանի հետ: 

Դա արդարացնո՞ւմ է իշխանությունների կրավորական կեցվածքը, էլ չենք խոսում՝ ԱԳՆ-ի արձագանքը Լուկաշենկոյի հայտարարությանը: Հիմա ով ինչ ասի Հայաստանի հասցեին, համարժեք պատասխանելու, արձագանքելու, դիվանագիտական խողովակներով սաստելու, հակաքայլեր անելու փոխարեն ամեն անգամ պիտի ասեք, թե նախկինների ժամանակ այսպես ու այսպե՞ս է եղել:

Հիմա դուք եք իշխանությունը, դուք եք պատասխանատվություն կրում պետության և հանրության համար: Կրկնում ենք՝ դուք եք իշխանությունը, ոչ թե՝ Սերժ Սարգսյանը: Հետևաբար, ձեզ պիտի քննադատեն ձախողումների, անհաջողությունների, բացթողումների համար: 

Մանավանդ, սա այն դեպքը չէ, որ ասեք՝ այ, էն ժամանակ որ Սերժ Սարգսյանը Նազարբաևին քրֆեր կամ էլ քացով խփեր, էսօր Լուկաշենկոն սենց հայտարարություններ չէր անի:

 


 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1425 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ