...

Կուռկուռլամիշ

Կուռկուռլամիշ

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը անընդունելի է համարել Լեմկինի ինստիտուտի հայտարարությունը՝ վարչապետի ապրիլքսանչորսյան ուղերձի վերաբերյալ ։

«Կոպտագույն միջամտություն Հայաստանի Հանրապետություն ներքին գործերին, ներքաղաքական կյանքին», - «Ազատության» հետ զրույցում ասել է նա:

«ՉԻ». Տեսնո՞ւմ եք՝ ինչպես են մեր իշխանավորները քաջաբար պայքարում, որ դրսի ուժերը Հայաստանի ներքին գործերին չմիջամտեն: 

Հենց մեկը դրսից թթու խոսք է ասում սրանց հասցեին, թուր ու թվանք են բանացնում, իրենց կոտորում: Բայց...

Ինչ որ չենք հիշում, որ երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, թե Հայաստանն իրականացրել է Խոջալուի ցեղասպանությունը ու դրա համար պիտի ներողություն խնդրի, սրանցից ինչ-որ մեկը ծպտուն հանած լինի: Արդեն մի շաբաթ է, ինչ Ալիևն արել է այդ հայտարարությունը, բայց մարդ չկա, կուռկուռի ձագ դարձած, ծակուծուկերում թաքնված են: 

Ուժը մենակ մի հատ հասարակական կազմակերպության վրա է պատում, բայց որտեղ իսկականից պետք է արձագանքել, վախից սփրթնում են: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   491 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ