...

Պասերով, պասերով

Պասերով, պասերով

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը՝ ԱԺ լիագումար նիստում այսօր դիմելով ՔՊ-ին, ասել է. «Այս իշխանությունն իշխանության է եկել քաղաքական գործիչների պատուհանների տակ թաղումներ կազմակերպելով, պսակներ և սև ժապավեններ կապելով։ Իմ տեղեկություններով՝ այդ ամենի կազմակերպման ծանր բեռը ստանձնած քաղաքական գործիչը հիմա այստեղ է նստած»:

Ի պատասխան, ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն ասել է. «Դագաղներն ու պսակները ներքաղաքական կյանքում հայտնվել են ոչ թե 2018թ-ին, այլ 2008թ.-ի նախընտրական քարոզչության ժամանակ, պարոն Հայկ Մամիջանյան, երբ մի խումբ երիտասարդներ դուդուկ էին փչում ու նվագում թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի պատուհանի տակ»։

«ՉԻ». Եղել է: Դա էլ է եղել: Որքան հիշում ենք, Ռոբերտ Քոչարյանն էր Տեր-Պետրոսյանի տան մոտ այդ «դագաղ, թաղում, դուդուկ» օպերացիայի քավորն ու գլխավոր հովանավորը: Կարելի է ասել, ինքն է այդ մշակույթի նախահայրը:

Բայց Ռոբերտ Քոչարյանը բազմաթիվ այլ վատ բաներ էլ է արել. չթվարկենք, շարքը շատ երկար կստացվի: Եվ ի՞նչ. իշխանություններին ասում են՝ վատ բան եք անում, պատասխանը միշտ կա. բա դուք էլ էիք անում: Արդարացման ընտիր ձև է: 

Ու բազմաթիվ հարցերում է այդպես. Ղարաբաղի հարցը վարի են տվել, ասում են՝ Քոչարյանն էս ու էս արեց, կոռուպցիոն մեխանիզմներով տենդերներ են շահում, հիշատակում են Քոչարյանի ունեցվածքն ու տնտեսական գործունեությունը: 

Հասկացանք, հո կրակը չե՞նք ընկել: Ոնց որ, իրար պասեր տալով, արդարացնեն իրենց ղալաթները: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   776 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ