...

Բլից-վիրտուալ Արթուր Վանեցյանի հետ

Բլից-վիրտուալ Արթուր Վանեցյանի հետ

- Պրն Վանեցյան, կարելի՞ է մի քանի հարց։

- Լավ, էլի, թող մի կռուգ է՛լ քշեմ։ Ի վերջո հեղափոխություն ենք անում, հայրենիք ենք փրկում․․․

- Պրն Վանեցյան, բայց մի տեսակ՝ հեղափոխականի նման չեք։

- Ի՞նչ նկատի ունեք։

- Չեք քայլում, թրաշ չեք պահում, ոտանավոր չեք հորինում, և ընդհանրապես՝ պայքարում եք կոմունալ բոլոր հարմարություններով։ Աթոռին նստած, սիգարով-բանով․․․

- Բոլոր հեղափոխականներն էլ սիգար են ծխել։ Օրինակ՝ Ֆիդել Կաստրոն․․․

- Չե․․․

- Չեկիստը դո՛ւ ես։

- Ուզում էի ասել՝ Չե Գևարան․․․

- Հա, էդ ուրիշ բան։ Ոտանավոր է՛լ եմ հորինել։ «Ես այսօր ծխում եմ սիգարըս, փստըցնում եմ սիգարըս այսօր, ես այսօր իսկական գեներալ եմ, փստըցնեմ՝ արշավեմ Խանասոր․․․»։

- Էդ ասեցիք՝ հիշեցի։ Իսկ ճի՞շտ է, որ Շոշ գյուղի ուղղությամբ․․․

- Ստոր հերյուրանքներ են։

- Լավ, անցնենք Ձեր հերոսական պայքարին։ Նախ՝ ինչո՞ւ մանդատները վայր չեք դնում։

- Նախ և առաջ՝ ահագին աշխատավարձ է։

- Դա Ձեզ համար այդքան կարևո՞ր է։

- Ազգանունս Ձեզ ոչինչ չի՞ ասում։ Եվ երկրորդ՝ հիմա անձեռնմխելի ենք, եթե մանդատները վայր դնենք՝ ոստիկանները կգան կքաշքշեն։ 

- Լավ, Դուք երկար ժամանակ աշխատել եք Նիկոլի հետ․․․

- Նիկոլը իր կառավարման չորս տարիներին կործանել է ամեն ինչ։ Այդ ընթացքում միայն մի ճիշտ որոշում է կայացրել՝ որ ինձ գեներալի կոչում է տվել, մնացած բոլոր որոշումները սխալ են եղել։ Օրինակ՝ կարող էր նախկին թալանչիներին ավելի բարձր գներով թողնել դուրս գան երկրից․․․

- Իսկ ճի՞շտ է, որ Ալեն Սիմոնյանն է Ձեզ երաշխավորել ԱԱԾ պետի պաշտոնում։

- Չհամարձակվե՛ք Սերժ Ազատիչին Ալեն անվանել։

- Իսկ ո՞ր պահին հասկացաք, որ այլևս չեք կարող աշխատել Նիկոլի հետ։ Երբ կարգադրեց սատանանե՞ր հայտնաբերել։

- Ոչ, երբ ասաց, որ այդ օպերացիայի բենզինը մեր հաշվին ա լինելու։

- Իսկ ինչո՞ւ այն ժամանակ չձերբակալեցիք Նիկոլին ու չկանխեցիք աղետը։

- Դե մի քիչ զբաղված էի։ Կոմբինատ ա, բիզնես ա, փայաբաժին ա, բան ա․․․

- Լավ, վերջապես կասե՞ք, թե ով էր հայտնի գաղտնալսման հեղինակը։

- Կրիմ նա՛շ։

- Ներողություն, դա ի՞նչ կապ ուներ։

- Չէ, ուղղակի ասեցիք գաղտնալսում՝ հիշեցի, որ որտեղից պետք է՝ իմ բոլոր ասածներին հետևում են։

- Պրն Վանեցյան, իսկ հայրենիքի փրկության կոնկրետ ճանապարհային քարտեզ ունե՞ք։

- Ի՞նչ ճանապարհ, ի՞նչ քարտեզ, հեծանիվ ա՝ քշում ենք, էլի։ Բայց պայքարը ցանցային է լինելու։ Արդեն պայմանավորվել ենք սուպերմարկետների ցանցի հետ, որ ուտելիք-բան ուղարկեն, որովհետև պայքարը տևական է լինելու։ Իսկ հայրենիքի փրկության առաջին քայլն այն է, որ իշխանությունը Նիկոլից վերցնեք, տաք ինձ։

- Կարծում եք՝ կստացվի՞։ Մի անգամ արդեն տեսանք, թե ինչ է լինում, երբ առաջին պատահած ավանտյուրիստին իշխանություն ենք վստահում․․․

- Բայց ես առաջին պատահածը չեմ, ահռելի փորձ ունեմ․․․

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   10144 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ