...

Բոլորի գուբերնիան ենք

Բոլորի գուբերնիան ենք

Սեպտեմբերի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԱՄՆ Կանզաս նահանգի նահանգապետ Լորա Քելլիի հետ։ Ի պատիվ ՀՀ պաշտպանության նախարարի այցի, Կանզասի նահանգապետի հռչակագրով սեպտեմբերի 7-ը հայտարարվել է Հայաստան-Կանզաս գործընկերության օր:

ՉԻ.- Վերջերս Նիկոլ Փաշինյանը ընդունել էր ռուսական ինչ-որ նահանգապետի, թե՝ քաղաքապետի, մեր արևմտամետ սեգմենտը դրանից զայրացել էր, թե ինչի է ցածր կլասի դեմքի հետ հանդիպում, Հայաստանը դարձել է գուբերնիա: 

Հիմա ասենք, որ Կանզասն էլ է գուբերնիա: Հայաստանը Կանզասի հետ մի հարթության մեջ դնելը նշանակում է պետությունը դնել գուբերնիայի հետ նույն հարթության մեջ: Եթե հայտարարվեր, օրինակ՝ Կանզաս-Արագածոտն գործընկերության օր, երևի այդպես ավելի լավ հնչեր: Կամ էլ՝ Հայաստանը վաղուց վերածվել է գուբերնիայի, տեղյակ չենք: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   345 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ