...

Վարչապետը, տիկինը «և այլ պաշտոնական անձինք»

Վարչապետը, տիկինը «և այլ պաշտոնական անձինք»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ եռօրյա աշխատանքային այցով մեկնել է Մյունխեն, որտեղ կմասնակցի անվտանգության համաժողովի աշխատանքներին։

Այստեղ արտառոց ոչինչ չկա։ Արտառոցը թերևս այն է, թե ինչպես լրատվամիջոցները ներկայացրեցին այդ տեղեկատվությունը։ Նիկոլի և Աննայի այցի լուրը հրապարակելուց մոտ մեկ ժամ անց տեղեկացրեցին, որ «Սուրեն Պապիկյանը նույնպես մեկնել է Մյունխեն», իսկ ևս 10 րոպե անց՝ որ «նրանց հետ Մյունխեն է մեկնել նաև Արարատ Միրզոյանը»։ Այսինքն՝ Նիկոլը տիկնոջ հետ ինչ-որ տեղ է մեկնում, հետո հանրությունը տեղեկանում է, որ նրանք, պարզվում է, «ձեռի հետ» տանում են նաև պաշտպանության նախարարին ու արտգործնախարարին։

Հուսանք՝ եռօրյա այցի վերաբերյալ պաշտոնական տեղեկատվությունը կլինի նույն ոգով, և ՀՀ հպարտ քաղաքացիները կտեղեկանան, որ «եռօրյա այցի ընթացքում տիկին Հակոբյանը մասնակցել է մի շարք մշակութային և առևտրազբոսաշրջային միջոցառումների, որոնք էապես նպաստել են Հայաստանի շուրջ անվտանգության միջավայրի հետագա բարելավմանն ու ամրապնդմանը։ Այդ ընթացքում Սուրեն Պապիկյանն ու Արարատ Միրզոյանը նույնպես ուղեկցել են նրան»։

ՎԱՐԿԱՆԻՇ

   1012 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ