...

Բոլորին մի արշինով մի չափեք

Բոլորին մի արշինով մի չափեք

Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր, քաղաքագետ Վահե Հովհաննիսյանը գրել է. «Նախորդ բոլոր իշխանությունները հասկանում էին, որ պատերազմ չի կարելի թույլ տալ։ Եվ դրա համար էլ պատերազմ չէր լինում, իսկ բախումներն արագ կանգնեցվում էին»:

«ՉԻ». Չէ, այդպես չէ: Նախորդ ոչ բոլոր իշխանություններն էին հասկանում, որ պատերազմ չի կարելի թույլ տալ: Որովհետև պատերազմ թույլ չտալու համար խաղաղություն են հաստատում, խաղաղության են գնում, հաշտության, հարաբերություններ հաստատելու: 

Իսկ երբ 1998-ին Հայաստանը կանգնած էր խաղաղության և պատերազմի խաչմերուկում, որոշ նախորդ իշխանություններ ընտրեցին պատերազմի ճանապարհը և մերժեցին խաղաղությունը: Հերիք չէ, մերժեցին, նաև խաղաղության կողմնակիցներին դավաճան համարեցին, և ընդհանրապես՝ «խաղաղության» գաղափարը ապազգային ճանաչեցին, տարիներ շարունակ հալածեցին հարևանների հետ հաշտ ապրելու տեսակետ հայտնողներին՝ ճիշտը համարելով Բաքուն գրավելը:

Բա պատերազմ թույլ չտվողը այդպես կվարվե՞ր: Այնպես որ...

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   426 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ