...

Բոմբ հայտարարություն

Բոմբ հայտարարություն

ԱԺԲ-ն հայտարարություն է տարածել, որում ասված է. «Առաջիկա օրերին Ազգային-Ժողովրդավարական Բևեռն աննախադեպ հայտարարություն է անելու»:

«ՉԻ». Բայց ինչի՞ եք խնդում. ոնց հայտարարել են, այդպես էլ ներկայացրել ենք: Մեզանից բան չենք հորինել:

Ինչ մեղքներս թաքցնենք, ԱԺԲ-ին մոտ կանգնած լավատեղյակ ու կչկչան առուներից տեղյակ ենք, թե մի քանի օրից ինչ հայտարարություն է անելու ԱԺԲ-ն: Հայտարարություն է տարածելու, որ պատրաստվում է չտեսնված հայտարարություն անել:

Հետո՝ մի շաբաթ անց, հայտարարություն կանի, որ շուտով ֆանտաստիկ, նմանը չունեցող հայտարարություն է անելու: Հետո կհայտարարի, որ պատրաստվում են մի հատ բոմբ հայտարարություն անել:

Եվ նոր՝ տարեվերջում արդեն իրենց հայտարարության մեջ կհստակեցնեն, որ պատրաստվում են շնորհավորել Նոր Տարին ու Սանտա Կլաուսի 284-ամյակը: 


 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1810 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ