...

Քաղաքացու երազը

Քաղաքացու երազը

Նստած աթոռին, ջղայնացած կարդում է Թադևոս Ավետիսյանի ստատուսը. «Հայտնվել են «հայրենասերներ», ովքեր փորձում են ժողովրդի զայրույթն ուղղել դեպի նրանց, ովքեր առնվազն փորձել են այս ամենը կանխել, դուրս են եկել փողոց, ստանձնել պատասխանատվություն, անձնազոհ պայքարել:

Բոլոր այն ուժերը, ովքեր կարող էին օգնել Դիմադրության պայքարին, նպաստել սրանց մեկ օր առաջ հեռացմանը և դա չեն արել իրենց նեղ անձնական ու խմբային հաշվարկներից և շահերից ելնելով, որևէ բանով չեն տարբերվում Նիկոլից:

Նիկոլին հեռացնելու պայքար սկսելու համար պայքարի մեջ գտնվողներին թիրախավորելը, ընդդիմադիր դաշտի պառակտման փորձերը պարտադիր պայման չեն։ Ընդհակառակը, դա հենց օրվա իշխանական խմբակի և կցորդների առաջնային օրակարգն է։

Եվ այսպիսով սկսում եք որևէ բանով չտարբերվել տխրահռչակ «երրորդ» ուժից։

Դիմադրության ՊԱՅՔԱՐԸ շարունակվում է:

Սեպտեմբերի 2-ին, ժամը 19:30-ին մեծ հանրահավաք Ֆրանսիայի հրապարակում»։

«Պատկերացնում եմ, թե ինչ կրկես է սկսվելու սեպտեմբերից,- մտածում է ինքը:- Դեռ նոր եթերաշրջանը չսկսված, սրանք արդեն գզում են իրար: Հազիվ են զսպում, որ անուններ չտան: Դա էլ որ լինի, կոմպրոմատների, քարազչական արտահոսքերի այնպիսի պատերազմ է սկսվելու, որ թող ու փախի»:

Իջնում է քաղաք. Ֆրանսիայի հրապարակում «Դիմադրություն» շարժումն է: Սկզբից «Голос Армении» երգի ու պարի փառատոնն է՝ DJ Իշխան Սաղաթելյանի ղեկավարությամբ: Ճվճվոցի ուժգնությունը կազմում է 38,9 դեցիբալ:

Նույն պահին Ազատության հրապարակում ընթանում է արտակարգ նախարար և լիազոր դոցենտ Էդգար Ղազարյանի նախաձեռնած Գերագույն հանրահավաքը: Ավելի ճիշտ, դա հանրահավաք չի, այլ՝ իշխանափոխություն: Ժամը 20:41-ին Փաշինյանը պետք է հրաժարական տա՝ տեղի տալով ցուցարարների վանկարկումներին:

Սա, իհարկե, կատաղեցնում է հարևան հրապարակում ազգը փրկող ընդդիմադիրներին, որոնք Փաշինյանի հրաժարականը համարում են ոչ լեգիտիմ, իսկ Էդգար Ղազարյանին՝ Լեհաստանի դրածո: Էդգար Ղազարյանն էլ այնտեղից հիշեցնում է Իշխան Սաղաթելյանի քեռու անցյալը ու խոստանում Հայաստանում արգելել բոլոր տեսակի «Տոյոտա» մեքենաների ներմուծումը: 

Մինչ կհասունանա ներընդդիմադիր բախումը, մինչև կողմերը զանգերով կճշտեն արտաքին և ներքին խաղացողների դիրքորոշումը, ասպարեզում հայտնվում են ԱԺԲ-ականները: Սրանք Մաշտոցի պողոտայով քայլերթ են սկսում՝ Արիզոնայի գերբով շորտեր հագած ու Քվեբեքա-Արաքսյան կայսրություն ստեղծելու պահանջով: Քաղաքացիները վճարում են 200 դոլար մուտքավճար և միանում քայլերթին:

Ու այդպես քայլելով, գալիս են, գրավում Ազատության և Ֆրանսիայի հրապարակների արանքը ու միացնում Smack My Titch Up երգը:

Արթնանում է չուզենալով:

ՎԱՐԿԱՆԻՇ

   48937 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ