...

Բըլթ-24

Բըլթ-24

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, պատմագիտության դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը գրել է. «1998 թ. հրաժարականից հետո ՀՀ առաջին նախագահը երբևէ արձագանքե՞լ է Հեյդար Ալիևին, Իլհամ Ալիևին, Սուլեյման Դեմիրելին, Էրդողանին, Դավութօղլուին, Չավուշօղլուին. անկեղծորեն կուզենայի լսել բազմափորձ Տեր-Պետրոսյանի հակադարձումները թշնամական երկրների ղեկավարներին և նրանց հայտարարություններին»:

«ՉԻ». Երևի Ռուբեն Մելքոնյանը շատ է զբաղված եղել ծովից ծով Հայաստան, Վիլսոնի քարտեզ, «ոչ մի թիզ» և այլ հայրենափրկչական գործերով, որ բաց է թողել այն պահը, երբ 1998-ից հետո Հայաստանում նոր իշխանություններ են եկել, որոնց գործառույթներից մեկն էլ հարևան երկրների ղեկավարներին պատասխանելն է, արձագանքելը, հակադարձելը: 

Իսկ Տեր-Պետրոսյանը իր փայ պատասխաններն ու արձագանքները տվել է իրենց, և այնպես է տվել, որ մինչև հիմա ծպտուն հանելու համար այդ պատասխաններից են բոլորը օգտվում՝ որպես շպարգալկա:

Այսինքն՝ Տեր-Պետրոսյանը 1998-ից հետո ի՞նչ պատասխաներ, օրինակ՝ Դեմիրելին: Ասեր՝ Դեմիրել, դու վա՞տն ես: Թե՞ խելք պիտի սովորեցներ, ոնց որ դուք եք արել: 

Ընդհակառակը, 20 տարի շարունակ Տեր-Պետրոսյանը ձեզ է փորձել խելք սովորեցնել, որ ի վիճակի լինեք ժամանակին համահունչ մտքեր հայտնել, մեր երկրի առջև ծառացած հիմնախնդիրների լուծումներ գտնել և առաջարկել, չմնալ 18-19-րդ դարերի սահմանագծում՝ պետականության մասին հայդուկա-պաթոսա-կենացախառն պատկերացումներով: 

Ցավոք, Առաջին նախագահին դա չհաջողվեց: Ձեր գլուխները չափազանց պինդ են. ռացիոնալ մտքերը բախվում են դրանց, ետ շպրտվում:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1036 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ