...

Կոմֆորտի զոնան լավ բան է

Կոմֆորտի զոնան լավ բան է

Արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը գրել է. «Ընդդիմությունը, մեծ հաշվով, մնաց իշխանական դիրքերում, իշխանությունն էլ դուրս չեկավ ընդդիմադիր դիրքերից: Եվ այս համատեքստում գլխիվայր շրջվել են իշխանություն-ընդդիմություն փոխհարաբերության գրեթե բոլոր կանոնները»:

«ՉԻ». Բայց այստեղ, ինչպես հայտնի անեկդոտում են ասում, մի հատ նյուանս կա. ոչ թե շրջվել են, այլ շրջել են իշխանություն-ընդդիմություն փոխհարաբերության գրեթե բոլոր կանոնները: Հենց իրենք, այդ նույն իշխանությունն ու ընդդիմությունը: 

Երկուսին էլ ձեռնտու են այդ կանոնները, որովհետև դրանց շնորհիվ քաղաքական դաշտում պահպանում են իրենց դիրքերն ու ազդեցությունը: Արտաքնապես նման բան չկա. իրար լավ էլ քլնգում են, ընդդիմությունը օրումեջ հայրենիք է փրկում, ակցիաներ, նստացույց է անում, խորհրդարանում թամաշաներ են ներկայացնում, իրար ինչ ասես, որ չեն ասում... բայց երկուսն էլ կոմֆորտի զոնայում են ու այնտեղից դուրս գալու հեչ ցանկություն չունեն: Բայց Հայաստանի համար կարևորագույն մարտահրավերներում սրանց միջև որևէ տարբերություն չկա: Ով իշխանության է եղել, նույն ոճով է գործել:

Այդպիսի մարզաձև կա, չէ՞. մարտեր առանց կանոնների: Այ սրանցը առանց կանոնների քաղաքականությունն է, որը հենց իրենով կանոնակարգված է: 

Հ.Գ. Լավ է, որ այս ամենը ընդդիմադիր հատվածի որոշ շրջանակներ գիտակցում են:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   344 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ