...

Ծանր դեպք է

Ծանր դեպք է

ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ Aravot.am-ի հետ զրույցում պատասխանելով այն դիտարկմանը, որ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ասել է՝ պետք է միակամ լինենք և սովորենք գազատարը փակ վիճակում ապրել, և հարցին՝ եթե այս ցուրտ եղանակին իրենց տան գազն անջատեն, կսովորի՞ ապրել այդ պայմաններում, ասել է. «Եղել են իրավիճակներ, որ ես տանը առանց ջեռուցման ապրել եմ, որովհետև իմ աշխատավարձը եղել է 60 հազար դրամ, դա չի բավականացրել, հետևաբար՝ չենք միացրել»:

«ՉԻ». Եղել է իրավիճակ, որ ոչ մեկս գազ չենք ունեցել: Բայց մենք չենք ունեցել իրավիճակ, որ Հայաստանը գազ ունենար, իսկ Արցախը՝ ոչ: Սա էական տարբերություն է, կարելի է նույնիսկ ասել՝ աննախադեպ նվաճում է: 

Ճիշտն ասած, գազի բացակայության պայմաններում մենք դեռ կարող եք մի կերպ յոլա գնալ, իսկ ահա Հովիկ Աղազարյանի՝ ԱԺ պատգամավոր լինելու պայմաններում դա գրեթե անհնար բան է: Գազը դեռ կարելի է վերականգնել, բայց այս մարդկանց վնասած առողջությունը՝ ոչ:

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1119 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ