...

Ցեխի վաննայում

Ցեխի վաննայում

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների` Սահմանադրության օրվա առթիվ պարգևավճարների ընդհանուր ֆոնդը կազմել է 48 միլիոն 811 հազար 320 դրամ, տեղեկացրել է «Հետքը»՝ հավելելով, որ ընդդիմությունը չի պարգևատրվել։ 

ԱԺ նախագահությունը ամեն ամիս մի տոն գտնում ու պարգևատրում է ՔՊ-ական ժրաջան պատգամավորներին։ Հիշո՞ւմ եք, սկզբում պարգևատրումները սկանդալի հնչեղություն էին ստանում, հիմա այն այլևս սովորական լրահոս է դարձել։ Ոչ ոք չի զարմանում, չի զայրանում, պատիվ ու հաշվետվություն չի պահանջում։ Ճիշտ այն մահացու հիվանդի նման, որին մեռնելուց առաջ ցեխի վաննաներ են նշանակում՝ «մանրից հողին սովորեցնելու» մտադրությամբ։ 

Ի դեպ, նախկինում նախագահականում պատգամավորների ցուցակներ կային։ Առավել ակտիվները բացի աշխատավարձից ամեն ամիս «լևի» աշխատավարձ էին ստանում։ Հիմա նույն բանն արվում է, բայց ցուցակներն են ընդարձակվել, և թղթարարությունն է ավելացել։ Նախկինում դրա անունը կոռուպցիա էր, հիմա՝ պարգևատրում։ 

Գոհար Վեզիրյան 

 

ՎԱՐԿԱՆԻՇ

   2138 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ